Օլիմպիական խաղերի բացմանը դրոններով համաշխարհային ռեկորդ է սահմանվել (լուսանկարներ)

Ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը, հարավկորեական Փհենչհանում համաշխարհային ռեկորդ է սահմանվել միաժամանակյա անօդաչու թռչող սարքերի քանակի համար: Լուսային շոուի ընթացքում Intel-ի մշակած թվով 1218 դրոնները օդում համաժամանակյա ձևավորել են օլիմպիական օղակները։

Ընկնող աստղեր (Shooting Stars). այսպես են անվանել Փհենչհանի երկինքը լուսավորող հատուկ բացման համար ծրագրավորված դրոնները։ Դրանք պատրաստված են շատ պարզ մեխանիզմով, յուրաքանչյուրը կշռում է 280 գ, համալրված է բազմագույն LED լույսերով, GPS համակարգով և մարտկոցով,  թռչում է կանխորոշված հետագծով և կառավարվում է մեկ կենտրանական համակարգչային համակարգով։

Intel-ի հաղորդմամբ` դրոնների խումբը հնարավոր է ծրագրավորել ցանկացած անիմացիայի համար և լույսերով ստանալ ավելի քան 4 մլրդ գունային համակցություն: Ամբողջ համակարգը կարող է կառավարել մեկ անձը։

The Verge-ի փոխանցմամբ` բոլոր 1218 դրոնները արարողության ժաանակ չեն բարձրացել երկինք, «ելույթը» նկարահանվել է նախօրոք և հեռարձակվել է հեռուստատեսությամբ, իսկ բուն բացման արարողության ընթացքում երկնքում օլիմպիական օղակները կազմել են 300 դրոնի մասնակցությամբ։