iOS 11. Ի՞նչ է ավելացել, ինչի՞ն ուշադրություն դարձնել

iOS 11-ն արդեն հասանելի է, այն կարելի է գործարկել  iPhone 5s-ից սկսած այֆոններում (այդ թվում SE մոդելներում): Նոր ՕՀ-ն հնարավոր է այժմ թարմացնել iPad Mini 2,3,4, iPad Air և Air 2, iPad 2017, iPad Pro սարքավորումներում, նաև 6-րդ սերնդի iPod Touch-ում:

Ներկայացնում ենք այն նորությունները որոնք կտեսնեք թարմացված օպերացիոն համակարգում:

  • Նոր դիզայն

Դիզայնի փոփոխության Apple-ի մտադրությունը ի հայտ եկավ դեռևս անցյալ տարի՝ Apple Music-ի ռեդիզայնով: Այժմ ընկերությունն աստիճանաբար նոր փոփոխություններ է մտցնում iOS հավելվածների ստանդարտ ինտերֆեյում: Նոր ՕՀ-ում կարելի է տեսնել մեծ խորագրեր, հավելվածների էջերը դարձել են ավելի ինֆորմատիվ՝ խորհուրդներով և տեղեկատու նյութերով:

  • Ավելի հեշտ կառավարում

Եվս մեկ նորություն, որը թույլ կտա հեշտ և արագ կառավարել սմարթֆոնի գործողությունները: Կարելի է արագ հասանելիության կառավարման կետում ավելացնել ցանկալի գործառույթները, հավելվածները, փոխել դրանց հերթականությունը, հեռացնել հաճախակի չօգտագործվողները: Այն բացելիս գրավում է ամբողջ էկրանը:

  • Տեսախցիկ. Live Photo

iOS 11-ում ավելացել է Live Photo-ն խմբագրելու գործառույթ: Լուսանկարման պահին արված կարճ տեսանյութը կարելի է կտրել, ընտրել կադրի «գլխավոր» օբյեկտը, նաև ստանալ անիմացիա:

нововведения iOS 11: камера нововведения iOS 11: настройки камеры

QR-կոդերը սկանավորելու և կարդալու համար կարելի է միանգամից օգտվել սմարթֆոնի տեսախցիկից՝ առանց հավելյալ հավելվածներ ներբեռնելու: Ավելացել են մի քանի նոր ֆիլտրեր և կարգավորումներ նույնպես: Սա հետաքրքիր շեշտադրում էր, քանի որ վերջերս QR-կոդերը այնքնան էլ ակտուալ չեն:

  • Նկարներն ու տեսանյութերը ավելի քիչ տեղ կզբաղեցնեն

Apple-ը ներդրել է նոր ֆորմոտներ՝ HEIF (նկարների համար) և HEVC (տեսանյութերի համար), միևնույն որակի այս ֆորմատով լուսանկարը կամ վիդեոն կրկնակի անգամ ավելի քիչ տեղ է զբաղեցնում:

  • Screenshot-երի խմբագրիչ

Այսուհետ screenshot-եր ստեղծելիս՝ էկրանի ներքևի ձախ անկյունում մի քանի վայրկյան կհայտնվի կոճակ, որը սեղմելու դեպքում կհայտնվի ֆունկցիոնալ խմբագրիչ, որը թույլ է տալիս նկարել պատկերի վրա:

 

  • Փաստաթղթերի սկանավորում

«Նշումներ» հավելվածում ավելացել է օգտակար ֆունկցիա. հնարավոր է սկանավորել և թվայնացնել փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում որոշ շտկումներ անել և պահպանել:

  • Quick Type

Տեքստ հավաքելիս կարելի է կարգավորումներից ընտրել մեկ ձեռքով հավաքելու ռեժիմը, որը ստեղները կխտացնի և կհարմարեցնի մեկ ձեռքով հավաքելու համար: Ֆունկցիան նախատեսված է և՛ աջ, և՛ ձախ ձեռքերի համար: Արդեն իսկ ներկառուցվել է հայերեն ստեղնաշար:

  • Նոր հաշվիչ

iOS 11-ի հաշվիչն ունի այս տեսքը, այն ներկայանում է ամբողջությամբ նոր դիզայնով, փոխվել է անգամ հավելվածի պատկերակը:

  • iTunes Store և App Store

App Store-ի դիզայնը գրեթե ամբողջությամբ փոխվել է: Օգտագործվել է մինիմալիստական ոճը: i-սարքավորման հիշողությունը չբավարարելու պարագայում՝ կարելի է օգտվել iTunes և App Store-ում ներքևի հատվածում ավելացած նոր կարգավորումից, որն ակտիվացնելով ավտոմատ կերպով կջնջվեն երկար ժամանակ չօգտգործվող հավելվածները: Իհարկե տվյալները չեն կորի և դրանք կվերադառնան, կրկին հավելվածը բեռնելեու դեպքում:

  • Apple Music

Apple Music-ում հնարավոր է դարձել տեսնել ամենապոպուլյար երգերը և ընկերների երգացանկերը, ինչպես նաև կիսվել սեփականով: Եթե ցանկություն չունեք, որպեսզի ընկերները տեսնեն ձեր երգացանկը, ապա կարգավորումներից կարող եք փակել հասանելիությունը, որի համար նրանցից կպահանջվի ձեր թույլտվությունը ստանալ:

  • iCloud

Ընտանեկան հաշիվների համար հայտնվել է նոր հնարավորություն օգտվել մեկ տարիֆային պլանից՝ iCloud-ը բոլորի համար: Այն թույլ է տալիս կիսվել նկարներով, տեսանյութերով և այլ ֆայլերով ընտանեկան խմբում ընդգրկված մարդկանց հետ և ամպային պահեստի համար յուրաքանչյուրն առանձին չի վճարի հավելյալ գումար:

  • Siri

Siri-ն այժմ նոր դիզայն ու պատկերակ ունի: Բացի այդ, վիրտուալ օգնականը դարձել է ավելի խելացի և ստացել է ավելի մարդկային ձայն: Այսուհետև Siri-ն կհիշի, թե ինչ երաժշտություն եք լսում, կառաջարկի նորերը: Բացի այդ էլ հնարավոր է դարձել տեքստային հրահանգներ տալ:

нововведения iOS 11: Siri нововведения iOS 11: Siri 2

  • AR Kit

нововведения iOS 11: AR Kit

Լրացված իրականության նոր հարթակը թույլ կտա տեսախցիկի օգնությամբ էկրանին ավելացնել վիրտուալ օբյեկտներ: Արդեն հասանելի են մի քանի հավելվածներ, որոնք ցույց են տալիս AR տեխնոլոգիայի հնարավորությունները: Դրանց թվում են IKEA-ի, The Walking Dead-ի մոտիվներով խաղ, ևս մեկ հավելված Giphy-ից, որը հնարավորություն է տալիս GIF-երը պրոյեկտել տարածության մեջ և լուսանկարներ անել դրանցով: