Ինչպե՞ս գործարկել iOS 11-ը iPhone-ում և iPad-ում հենց այս պահին

Apple ընկերությունը վերջերս ներկայացրեց նոր օպերացիոն համակարգը՝ iOS 11-ը, որը շրջանառությամ մեջ կմտնի այս աշնանը նոր iPhone-ի հետ: Բայց այն կարելի է հենց այս պահին էլ գործարկել iPhone-ում և iPad-ում: Նշենք, որ ընկերությունը այն անմիջապես հասանելի դարձրեց beta-տարբերակով՝ ծրագրավորողների համար թեստավորման նպատակով: Այսպիսով մի քանի պարզ քայլ և կարող եք օգտագործել iOS 11 նաև դուք:

Նախևառաջ խորհուրդ ենք տալիս տվյալների ռեզերվային կրկնօրինակը պահպանել iTunes-ի կամ էլ iCloud-ի միջոցով, որպեսզի չկորցնեք դրանք որևէ բան այնպես չլինելու դեպքում:

Իսկ հիմա առաջարկում ենք ստուգել ձեր սարքավորման համատեղելիությունը՝

  • iPhone 5s և նորերը;
  • iPad Pro;
  • iPad Air և նորերը;
  • iPad mini 2 և նորերը;
  • iPod touch 6:

Բացեք այս էջը iOS սարքավորման, բեռնեք կոնֆիգուրացիաներն այս հղմամբ, բացեք այն և ընդունեք լիցենզիոն համաձայանգիրը:

Անջատեք և միացրեք սարքավորումը, այնուհետև անցեք Կարգավորումների հիմնական բաժին և թարմացրեք մինչև iOS 11: Հարկավոր է միայն հաշվի առնել, որ սա ՕՀ-ի դեռ առաջին beta-տարբերակն է և գուցե այն չարդարացնի ձեր սպասելիքները:

Իսկ թե ինչ նորություններ կգտնեք iOS 11-ում կարող եք կարդալ այստեղ: