iOS 12-ը հնարավորություն կտա Face ID-ում միանգամից երկու դեմք ավելացնել

Այժմ մեկ  iPhone X-ը կարող են արգելափակումից հանել մի քանի օգտատեր:

 

Apple-ը ոչ մի տեղ չի հիշատակում, որ նման գործառույթ է հասանելի լինելու, բայց օգտատերերից մի քանիսը նկատել են, որ Face ID տեխնոլոգիայում հնարավոր է ավելացնել ևս մեկ դեմք:

Գործառույթի նկարագրության համարձայն, օգտատերը կարողացել է ավելացնել իր արտաքին տեսքի մի քանի տարբերակ՝ մորուքով, ակնոցով, ակնոցով և գլխարկով: Արդյունքում iPhone-ը ապարգելափակվել է:

Պետք է նշել, որ մեկ դեմքը ջնջել գաջեթից հնարավոր չի լինի՝ պետք է հեռացնել երկուսն էլ միասին:

 

Գործառույթը գտնելուց հետո օգտատերերը սկսեցին խոսել  iPad-ում նման գործառույթ ունենալու մասին:

Հնարավոր է՝ նոր մոդելի պլանշետում, որը կունենա նաև Face ID տեխնոլոգիա, խնձորային բրենդը ներդնի բազմադիմային ապաարգելափակման համակարգը: Պլանշետը ընկերությունը պատրաստվում է թողարկել առաջիկա 2 տարում: