Մշակողների համար նախատեսված WWDC 2018-ը ընթացքում Apple-ը ներկայացրեց iOS 12 նոր օպերացիոն համակարգը, որի բետա տարբերակն օգտատերերին հասանելի կլինի արդեն այսօր: Օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը նախատեսված է խնձորային բոլոր սարքավորումների համար սկսած՝ iPhone 5s-ից և iPad Air-ից:
Օպերացիոն համակարգի շնորհանդեսը սկսվեց նրանից, որ Գրեյգ Ֆեդերիգին պատմեց iOS 12 —ի գլխավոր առանձնահատկության մասին՝ օպտիմիզացիան և բարձր արտարդողականությունը: Ըստ նրա ընկերությունը ուշադրության թիրախում է պահել հին սարքերի արտադրողականությունը բարձրացնելու վրա: Օպերացիոն համակարգի թարմացված տարբերակում հին սմարթֆոնների մոտ, ինչիսիք օրինակ iPhone 5s-ն են, հավելվածները կգործարկվեն մոտ 40% ավելի արագ, ստեղնաշարը՝ 50% , իսկ տեսակցիկի աշխատանաքը կարագանա մոտ 70%-ով:
«Фото» ծրագրում ավելացել է «Для вас» (For You) կետը: Այստեղ կհայտնվեն լավագույն լուսանկարները, որոնք արվել են ինչ-որ կոնկրետ օր, ամիս կամ տարի: Apple-ը նաև աշխատել է որոնման ծառայության վրա: Այստեղ այժմ կարելի է որոնման ընթացքում մի քանի բանալիներ նշել:
Siri ձայնային օգնականում ավելացել են շորթքաթերը:. Այստեղ արդեն կարելի է ավելացնել սեփական նախադասությունները: Դրանք հրահանգ դարձնելուց հետո կարելի է գործարկել որոշակի հավելվածներ: iOS 12-ում արդեն կա մի քանի նման նախադասություններ և օգտատերերը ստիպված չեն լինի ամբողջ ցանկն ինքնուրույն մշակել:
Apple-ը հայտարարել է, որ այսուհետ որոշ հավելվածներ կինտեգրվեն ու կսինքրոնացվեն միմյանց հետ: «Акции» բաժնում ավելացել է նաև Apple News-ը, «Диктофон»-ում՝ iCloud-ի հետ սինքրոնացվելու հնարավորություն:
iOS 12-ում ավելացել են այնպիսի գործառույթներ, որոնք կօգնեն օգտատերերին ավելի քիչ ժամանակ անցկացնել սմարթֆոնի հետ: «Не беспокоить»՝ չանհանգստացնել ռեժմի շնորհիվ գիշերը կանցնի խաղաղ՝ առանց ծանուցումների: Դրանց փոխարեն էկրանին կցուցադրվի ժամն ու եղանակը: Առավոտյան սմարթֆոնը կողջունի իր տիրոջը, բայց ծանուցումները դեռ ցույց չի տա:
Ծանուցումներն այժմ խմբավորվում են միմյանց մեջ:
Միևնույն ժամանակ դրանք կարող են համախմբվել ոչ միայն ըստ տեսակի, այլ նաև ըստ իմաստի: Բացի այդ Siri-ն կսկսի առաջարկել անջատել չօգտագործվող հավելվածների ծանուցումները:
Համակարգում ավելացել է հավելվածների վրա ծախսած ժամանակը ամրագրելու գործառույթը:
Օգտատերը կարող է կարգավորումներում սահմանափակել օգտագործման ժամանակը: Օրինակ՝ կարելի է սահմանել Instagram-ի համար 5 րոպե օրվա ընթացքում: Ժամանակը սպառելուց հետո, ծանուցում կհայտնվի, որտեղ կասվի՝ ժամանակն է փակել հավելվածը:
Apple-ն ավելացրել է նաև նոև Animoji-ներ և ներկայացրել Memoji գործառույթը: Վերջինս էմոջիներ են, որոնք ստեղծվում են օգտատիրոջ դեմքի տվյալների հիման վրա:
Նման գործառույթ կա նաև Samsung Galaxy S9-ում: iOS 12-ում, բմականաբար, ներկայացված է վերջինիս մրցակից տարբերակը, որն, ի տարբերություն, թույլատրում է փոխել դեմքի գունը, ձևը և մազերի տեսքը:
FaceTime-ում վերջապես հայտնվել է խմբակային զանգերի գործառույթը: Այստեղ հնարավոր է զրուցել միանգամից 32 օգտատիրոջ հետ և միևնույն ժամանակ ունենալ լավ կապ: Նաև FaceTime կարելի է կիրառել Animoji և Memoji:
CarPlay-ում հնարավորություն կա արդեն գործարկել ներբեռնած նավիգացիոն հավելվածներ: CarPlay-ը կնույնականացվի առաջին հերթին Google Maps-ի և Waze-ի հետ: Հնարավոր է «Яндекс.Навигатора» -ի թույլտվությունը հայտնվի ավելի ուշ:
Սյուզան Թոսունյան