iOS թարմացումն iPhone-ն առանց ինտերնետ կապի է թողնում

iOS թարմացումից հետո iPhone-ում SIM քարտով փոխանցվող ինտերնետ կապն անհետանում է։ Այս խնդրին են բախվել ամբողջ աշխարհի  iPhone օգտատերերը։

՛Խոտանը զգացնել է տվել իր մասին  iOS 12.1.1 թարմացման ժամանակ։ Որոշ դեպքերում  iPhone -ում ինտերնետ կապը կար մասամբ, որոշ դեպքերում էլ՝ այն բացառապես վերանում էր։

Խնդիրը մասամբ լուծվում է  Wi-Fi-ին միանալուց հետո։ Փորձագետները նշել են, որ նման խոտան կար օպերացիոն համակարգի բետա տարբերակի մեջ, սակայն, անհասկանալի պատճառով Apple-ը դրան ուշադրություն չի դարձրել։