Անվճար դարձած iOS-հավելվածներ (մարտի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 Legacy2

Գինը՝ 1.99$ – անվճար


Խաղն առաջարկում է որոշ ժամանակով դառնալ հնէաբան և, հարցերին ճիշտ պատասխանելով, առաջ շարժվել բուրգերի լաբիրինթոսներում։

Feed the Rats

Գինը՝ 2.99$– անվճար


Պետք է օգնել Ռայմոնդին ուտել իր ընթրիքը` պանիրը։  Խաղը բաղկացած է տարբեր բարդության 40 մակարդակներից։

Life Lapse

Գինը՝ 1.99$ – անվճար


Հավելվածն առաջարկում է խմբագրման տարբեր գործիքներ սեփական ֆիլմը ստեղծելու համար։ Պարզապես պետք է ներբեռնել տեսահոլովակներ և նկարներ  և ֆիլմ արդեն պատրաստ է։