Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Worry Watch – Stress & Anxiety

Գինը՝ 3.99$ – անվճար

Հաղթահարեք Ձեր վախերը այս հավելվածի միջոցով։ Ուղղակի ստեղծեք «վախի ցուցակ»` ներառելով այնտեղ, թե ինչից եք ամենաշատը վախենում։ Հավելվածը կօգնի հաղթահարել դրանք։ Իր մեջ ներառում է 72 ֆոնտ, 15 թեմա, iCloud–ի հնարավորություն և այլն։

 

Vekt

Գինը՝ 0.99$ – անվճար

Եթե Դուք հետևում եք Ձեր քաշին, ապա այս հավելվածը հիանալի տարբերակ է առաջարկում ձեզ։ Մուտքագրեք ձեր քաշը, այն քաշը, որին ցանկանում եք հասնել և հավելվածը ամեն օր կցուցադրի, թե ինչքան եք մոտեցել ցանկալի արդյունքին։ Հավելվածն ունի նաև Apple Watch–ի աջակցություն;

 

How Many Balloons?

Գինը՝ 0.99$ – անվճար

Զարգացնող հավելված է, որը կսովորեցնի երեխաներին հաշվել։ Պետք է հետևել հրահանգներին ու վերջ։ Հավելվածը հասանելի է անգլերեն և իսպաներեն տարբերակներով։

 

Savings Goals Pro

Գինը՝ 3.99$ – անվճար

Savings Goals–ը կօգնի կարգավորել և խնայել ձեր գումարը։ Պետք է ուղղակի ստեղծել նոր նպատակ կապված գումարի հետ, նշանակել օր ու ժամկետներ և վերջ։ Հավելվածը ցույց կտա, թե ինչքան եք արդեն խնայել։