Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 1)

ttrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Accusation Nation-A Party Game

Գինը` 1.99$ – անվճար

Բոլորիս հայտնի «ճշմարտություն և համարձակություն»  խաղի վիրտուալ տարբերակն է։ Պետք է խումբ կազմել և հերթով ընտրել հավելվածի առաջարկած քարտերն ու կատարել այնտեղ գրանցված հրահանգները։ Հաղթում է նա, ում համարձակությունը բավականանցնում է կատարել բոլոր գործողությունները։

OrasisHD

Գինը` 1.99$ – անվճար

Հավելվածը թույլ է տալիս կարգավորել լուսանկարների գույները` մգացնելով կամ պայծառացնելով այն։ Հավելվածը ունի 14 տարբեր էֆեկտներ և նկարը միանգամից այլ ցանցեր տարածելու հնարավորություն։

Honey Stickers 

Գինը` 2.99$ – անվճար

Զարդարեք ձեր զրուցարանն այս հավելվածի օգնությամբ։ Այստեղ ներառված է մոտ 80 սիրառատ սթիքեր։