Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 29)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

SYS Pro

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը կօգնի միշտ աչքի առաջ պահել սմարթֆոնի կարգավորումները։ Այստեղ ցուցադրվում է հիշողության ծավալը, մարտկոցի հզորությունը կամ լիցավորման աստիճանը։

MosaLingua Business Spanish

Գինը՝ 4.99$ – անվճար

Բիզնես իսպաներեն սովորելու լավագույն օնլայն հարթակն է։ Հավելվածը պարունակում է ավելի քան 2500 ֆլեշ քարտ։ Կա 18 գլխավոր խմբավորում, 100 մասնագիտացված խմբավորում։

Fonta

Գինը՝ 0.99$ – անվճար

Ավելացրեք գեղեցիկ գրառում ձեր նախընտրելի լուսանկարին այս հավելվածի միջոցով։ Այստեղ կան տարատեսակ ֆոնտեր, գույներ և այլն։