Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 7)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

STEP

Գինը՝ 0.99$ – անվճար

Պատմեք ձեր կյանքի պատմությունը այս օնլայն օրագրի հետ։ Դուք այստեղ կարող եք նշագրել ձեր կյանքի կարևոր իրադարձություններն ու օրերը հավելվածում ներդրված օրացույցի վրա։ Նշագրումներում կարող եք ավելացնել լուսանկարներ, ընկերներին, տեքստային մաս և այլն։

Eggplant Stickers 

Գինը՝ 1.99$ – անվճար

Զարդարեք ձեր զրուցարանն այս զվարճալի սթիքերների միջոցով։ Հավելվածում ներկայացված է 24 տարբեր էմոցիաներ արտահայտող սթիքերներ։

 

Visual Math 4D

Գինը՝ 1.99$ – անվճար

VisualMath 4D –ը գրաֆիկական հաշվիչ է, որը թույլ  է տալիս ցանկացած հաշվարկ ներկայացնել գրաֆիկական լուծումներով։ Հաշվարկի արդյունքն այստեղ կարող է պատկերվել 2-D, 3-D  և  4-D  տարբերակով։