Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 25)

 

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Waypoint – Never Lose Your Way

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը կօգնի գտնել հետդարձի ճանապարհը այն մոռանալու դեպքում։ Ի դեպ` ինտերնետ կապ ունենալը պարտադիր չէ, հավելվածը աշխատում է օֆլայն ռեժիմում։

Toolbox – Remote For Tesla

Գինը՝ 5.99$ – անվճար

Հետևեք Ձեր Tesla–ին Toolbox–ի միջոցով։  Հավելվածը հոգ է տանում մեքենայի մարտկոցի լիցքավորման աշխատանքին, ժամանակին հիշեցնում է` երբ պետք է այն կրկին լիցքավորել և կատարում է մի շարք այլ գործառույթներ։ Հավելվածը նախատեսված է նաև Apple Watch–երի համար։

Rooster Teeth Stickers

Գինը՝ 0.99$ – անվճար

Զարդարեք Ձեր զրուցարանը այս սթիքերների օգնությամբ։ Հավելվածը առաջարկում է 40 տարատեսակ ստիքերներ զարմանք, սեր, խնդրանք, բարկություն արտահայտելու համար։

History Events

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածն առաջարկում է խորացնել պատմության մասին գիտելիքները և ստանալ տեղեկություններ պատմական կարևոր իրադարձությունների մասին։ Այստեղ տեքստային մասը կարելի է ընթերցել ինչպես հավելվախծի ներսում, այնպես էլ` ներբեռնել սմարթֆոն կամ պլանշետ։