Անվճար դարձած IOS հավելվածներ (մարտի 2)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան)

Blink

Գինը՝  0.99$– անվճար

Նոթատետր–հավելվածի պարզ դիզայնը թույլ է տալիս  արագ աշխատել։ Գրառելով սպասվող իրադարձությունները դրանք մոռանալ չի լինի։

 

Words W.E.L.D.E.R.

Գինը՝ 1.99 – անվճար

Բառերի սիրահարների համար հավելվածում կա տարբեր բարդության  64 առաջադրանք։ Ճիշտ բառերը պետք է ստանալ տառերը դասավորելով հորիզոնական, ուղղահայաց կամ անկյունագծով:

 

Sketch Me!

Գինը՝ 1.99 – անվճար

Հավելվածը թույլ կտա առանց դժվարության մշակել լուսանկարները։ 19 ֆիլտրերը յուրօրինակ գույն ու հմայք կտան դրանց։