Facebook-ի iOS հավելվածի շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի աշխատել «շարժվող» նկարների հետ

Facebook-ի iOS հավելվածում հայտնվել է iPhone 6S-ով և 6S Plus Live Photos-ով արված նկարների հրապարակման և դիտման հնարավորություն: Նոր տարում այս տեխնոլոգիան հասանելի կդառնա ամբողջ աշխարհում` բոլոր օգտատերերի համար: iPhone-ի հին տերբերակներն օգտագործողները կարող են դիտել facebook-ի «կենդանի նկարներ»-ը (Live Photos)` պարզապես սեղմելով և պահելով մատը նկարի վրա, եթե նրանց սմարթֆոնն աշխատում է iOS 9 օպերացիոն համակարգով:

Հիշեցնենք, որ Live Photos-ը լուսանկարների նոր ձևաչափ է, որը հասանելի է iPhone 6s և iPhone 6s Plus-ի օգտատերերի համար: Նման լուսանկարներ ստանալու համար հավելվածը  ձայնագրում է մինչև մեկուկես վայրկյանանոց տեսաֆիլմ կամ ձայն: Լուսանկարը կարելի է «կենդանացնել»` պարզապես սեղմելով դրա որևէ հատվածի վրա: Այդպիսի լուսանկարներ հնարավոր է դիտել Apple-ի ցանկացած սարքի վրա, ներառյալ`Apple Watch-ի և Mac համակարգիչների:

Աղբյուր` Facebook для iOS