Ինչպե՞ս կարող են սահմանափակ կարողությամբ մարդիկ օգտվել iOS-ից

iOS-ի կարգավորումներում բազմաթիվ գաղտնի գործառույթներ կան, որոնց մասին ծատերը չգիտեն։ ittrend.am–ը ներկայացնում է դրանցից մի քանիսը, որոնք անհրաժեշտ կլինեն սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց։

Վիճակագրության համաձայն աշխարհի բնակչության 10%–ը հաշմանդամ է։ Այդպիսով համանդամների խումբը փոքրամասնության մեջ ամենամեծն է համարվում։ Այդ իսկ պատճառով էլ շատ տեխնոլոգիական ընկերություններ իրենց արտադրանքներում ներառում են նաև այնպիսի գործառույթներ, որոնք կհեշտացնեն գաջեթների կիրառումը հենց այս խմբի մարդկանց համար։

Նման լուծումներ է առաջարկում նաև ամերիկյան տեխնոհսկան` Apple–ը։

Բոլոր գործառույթները գտնվում են կարգավորումների  “Универсальный доступ” բաժնում։ Այնտեղ հայտնվելու համար անհրաժեշտ է բացել iOS կարգավորումները  > թերթել մինչև    “Основные” բաժին և  բացել այն > գտնեկ վերրևում նշված կետն ու մուտք գործել այդտեղ։

VoiceOver

Այս կարևոր գործառույթը թույլ է տալիս օգտագործել Apple–ի համակարգը կույր մարդկանց։ Այն մեկ անգամ ակտիվացնելուց հետո, օգտատերը, գործառույթը ակտիվացնելու համար, պետք է երեք անգամ սեղմի Home կոճակը։  Եվ iPhone–ը կձայնավորի էկրանին կատարվող բոլոր փոփոխությունները, այդ թվում կասի նաև ծանուցումների մասին։ Գործառույթը կարելի է կարգավորել ըստ ձեր ցանկության։

Էկրանը մեծացնելու գործառույթը

Վատ տեսնող մարդկանց համար միանշանակ կարևոր գործառույթ է, որի շնորհից կարելի է հեշտությամբ մեծացնել սմարթֆոնի էկրանի ցանկացած հատվածը։ Այդ թվում նկարները և տեքստերը։

Այն գտնվում է նույն բաժնում, որտեղ`  VoiceOver–ը, իսկ ակտիվացնելու համար պետք է կատարել նույն քայլերն ինչ VoiceOver–ի դեպքում։ Կիարեռել կարելի է հետևյալ կերպ`

  • Էկրանը մեծացնելու համար պետք է երկու անգամ հպվել էկրանին
  • Երեք մատով կարող եք մեծացնել էկրանի կոնկրետ այն հատվածը, որն այդ պահին անհրաժեշտ է
  • Երեք մատով երկու անգամ հպվելու դեպքում և վերև–ներքև անելով` կարելի է մեծացնել ու փոքրացնել էկրանի որևէ տարածք։

Էկրանի ադապտացիա

Գործառույթը շատ օգտակար է գույները չտարբերակող մարդկանց համար, քանի որ այն էկրանի սովորական գույները փոխակերպում է այլընտրանքային տարբերակով։

“Адаптация дисплея” կարգավորման բաժնում կարելի է նաև ակտիվացնել  “Смарт-инверсию цвета” գործառույթը, որը կաշխատի iOS մուգ թեմաներում։

Այլ հնարավորություններ

Հիմնական գործառույցներից բացի կարելի է ավելացնել նաև մի քանի փոքր գործառույթներ, որոնք ներառաված են  iOS–ում

 

  1. տառատեսակն ավելի խոշոր դրաձնելու հնարավորությունը
  2. կոճակների բոլոր անվանումները ավելի մեծ կամ ընդգծված դարձնել
  3. տեքստերի չափերը մեծացնելու հնարավորություն հավելվածներում։