Apple-ը 2019-ի առաջին կեսին կներկայացնի iPad-ի 2 նոր տարբերակ

iPad Mini 5-ը և  թարմացված iPad-ը օգտատերերի դատին կհանձնվեն 2019-ի առաջին կիսամյակում։ Այս մասին հայտնի է դարձել ընկերությանը մոտ կանգնած աղբյուրներից։ Ըստ նրանց, նոր գաջեթների համար էկրանները պատրաստ կլինեն մոտակա 1 կամ 2 ամսվա ընթացքում։

Հիշեցնենք, որ վերջին անգամ  7,9 դյույմանոց անկյունագծով iPad Mini-ն թարմացվել է 2015 թվականին։ Իսկ ահա iPad-ի բյուջետային տարբերակը անցյալ տարի թողարկված մոդելի նորացված տարբերակը կլինի։ Հիշեցնենք, որ գաջեթը ներկայացվել էր որպես սարք՝ նախատեսված ուսանողների և դասավանդողների համար։

Նոր սերդնի պլանշետների դիզայնի մասին ոչինչ հայտնի չէ։