5 պատճառ iPad Pro-ի փոխարեն iPad (9,7) գնելու համար

Apple iPad –ը բազմաֆունկցիոնալ ու հզոր գործիք է, որի կիրառության ոլորտները շատ են: Իհարկե, գաջեթը չի փոխարինի համակարգչին, բայց շատ գործողություններ այստեղ կատարելը բավական հարմար է, քան սմարթֆոնով կամ սեղանի համակարգչով: Եթե մտադրվել եք ձեռք բերել  iPad, ապա ittrend.am-ը ներկայացնում է 5 պատճառ թե ինչու գնել  9,7 դյույմ էկրանով iPad և ոչ թե գաջեթի  “Pro” տարբերակը:

Գինը

Ամենամատչելի  iPad 9,7-ի և ամենաթանկ    iPad Pro-ի գների տարբերությունը գրեթե 400% է:

Սովորական iPad-ի արժեքը գրեթե նույնն է ինչ միջին կամ փոքր ինչ բարձր տեխնիկական բնութագիր ունեցող Android սմարթֆոնի պարագայում: Մինչդեռ իր արժեքով  iPad Pro-ն կարող է պաշտոնական տեղ զբաղեցնել նոութբուքերի և համակարգիչների շարքում:

Դասական iPad-ի էկրանի տվյալները լավն են

iPad-ի և iPad Pro-ի էկրանների միջև մեծ տարբերություն կա:  iPad Pro-ում օգտագործված է   ProMotion տեխնոլոգիան և    120 Hz հզորություն, որի շնորհիվ ֆիլմեր դիտելն ու սոցցանցերում լրահոս թերթերը թվում են ավելի հարմոնիկ:

Մինչդեռ Retina էկրանով  iPad-ը նույնպես կարող է պարծենալ իր էկրանի բարձր չափանիշներով: Ի դեպ՝ տարբերությունը ակնհայտ է դառնում, երբ երկու պլանշետները պահում ենք իրար կողք:

iPad (9,7)-ն ունի  իդեալական չափեր

Երբ  2010 թվականին Apple-ն իր առաջին    iPad-ների համար ընտրեց  9,7 դյույմը, բնականաբար, դա պատահական չէր: Դրանից հետո ընկերությունը ներկայացրել է նաև iPad mini և  iPad Pro տարբերակները, որոնց ավելի շուտ ուղղակի կմեծացնեն շուկայում առկա  տեսականին, քան շուկան: 9,7 դյույմը բավական մեծ չափ է էկրանի համար: Միաժամանակ նման չափը թույլ է տալիս սարքին մնալ կիրառության համար հարմարավետ:

Ինչ վերաբերում է12,9 դյույմ էկրանով մոդելին այն մեծ է ու բավական ծանր պլանշետի համար:

Որակյալ տեսախցիկ

Դասական iPad-ն ունի FullHD և Live Photos հնարավորությամբ 8 մգպ հզորությամբ տեսախցի: Նման բնութագիրը բավական է, որպեսզի կարողանաք նկարել Stories –ի համար հետաքրքիր տեսահոլովակներ կամ ուղղակի ստանալ որակյալ տեսանյութ: iPad Pro-ում առկա սենսորները ունեն 4K հնարավորություն, բայց միայն այս առավելության համար գնել ավելի թանկ գաջեթ այնքան էլ խելամիտ չէ՝ նաև հաշվի առնելով ներկայիս  iPhone-ների տեսախցիկի հնարավորությունները:

Դիմայի տեսախցիկի դեպքում էլ նույն պատմությունն է՝ “Pro” տարբերակում այն ավելի հզոր է, բայց միայն այդքանը՝ այլ առավելություններ չկան:

Բոլոր պլանշետները աշխատում են iOS-ի նույն տարբերակով

iPad Pro-ն աշխատում է նույն չափորոշիչներով ինչ  iPad (9,7) տարբերակը: Սակայն ավելի հզոր տարբերակում կա նաև  Apple Pencil-ի հնարավորություն: Եզակի հնարավորություններն ու առավելությունները այստեղ ավարտվում են: