iPhone-ից անցում Android-ին․ Business Insider-ի լրագրողը գոհ է

Business Insider-ի լրագրող Հարիսոն Ջեյկոբսը  iPhone-ի օգտատեր է եղել սկսած 2007-ից, բայց վերջերս որոշել է գնել Android սմարթֆոն և ձեռք է բերել  OnePlus 6T մոդելը։ Օգտագործումից և թեստավորումից 3 շաբաթ անց լրագրողը պատմել է դժվարությունների ու հարմարվելու մասին։ Ի դեպ՝ սկզբում նշենք, որ Android սմարթֆոնից բավական գոհ է մնացել։

Առաջին պատճառը, թե ինչու է լրագրողը որոշել անցում կատարել իր  iPhone 6s-ից դեպի Android սմարթֆոն, մարտկոցի արագ ապալիցքավորումն էր։

Բնականաբար, սկզբում որոշել է հինը փոխարինել նոր Apple արտադրանքով, բայց բարձր գնի պատճառով մտափոխվել է ու սկզբում  ձեռք բերել  230 դոլար արժողությամբ Moto G6 սմարթֆոնը։ Android-ին հարմարվելու գործընթացը կարճ է տևել՝ սմարթֆոնի բոլոր գործառույթներն ու հնարավորությունները Ջեյկոբսին դուր են եկել, բացի տեսախցիկից։ Այդ ժամանակ էլ լրագրողը որոշում է կայացրել գնել OnePlus 6T մոդելը։

Չնայած որ վերջինս 2 անգամ ավելի մատչելի է, քան Apple-ի ֆլագման սմարթֆոնները, տեխնիկական բնութագրով գաջեթը հավասարազոր է  iPhone X-ին և  Pixel-ին։

Ըստ Ջեյկոբսի, OnePlus 6T-ի տեսախցիկն անգամ կարելի է համեմատել  iPhone XR-ի տեսախցիկի հետ և արդյունքում զարմանքով պարզել, որ վերջինիս ոչինչով չի զիջում։