iPhone-ների բաթլ, նոր մոդելին ընդառաջ

Այս աշնանը Apple -ը թողարկելու է iPhone 12 նոր սմարթֆոնների շարքը, որոնք կլինեն 5․4, 6․1 և 6․7 դյույմ էկրաններով։ Եթե առաջինի դեպքում որևէ նորոթյուն չկա, քանի որ iPhone 11-ն էլ նույն չափի էր, ապա հաջորդ երկու չափսերը նորություն են այս շարքի համար։

Ինչպես հայտնի է, 5․4 դյույմանոց էկրանով iPhone-ը կլինի ամենափոքր սմարթֆոնը, որը թողարկել է ընկերությունը iPhone SE-ից ի վեր։ Շատ օգտատերեր, որոնք ավելի կոմպակտ սմարթֆոններ են նախընտրում, սպասում են այս շարքին։

Հիմա արդեն iPhone 12-ի մակետները, որոնք օգտագործում են աքսեսուարներ արտադրողները, համեմատել են ընկերության մյուս սմարթֆոնների հետ։

Այս սմարթ բաթլին մասնակցել են iPhone SE, iPhone SE 2020, iPhone X, iPhone 11։ Կարևոր է ընդգծել, որ iPhone 11 Pro-ն իր գաբարիտներով հավասար է iPhone X-ին, իսկ iPhone XR-ը այն նույն չափսերն ունի, ինչ iPhone 11-ն ու 6,1-դյույմ էկրանով iPhone 12-ը։