iPhone 11-ի հետ կմրցակցեն Huawei-ի նորագույն սմարթֆոնները

Չինական Huawei ընկերությունը հինգշաբթի Մյունխենում ներկայացրել է Mate 30 շարքի նորագույն առաջադեմ սմարթֆոնները, որոնք պետք է մրցակցեն Apple-ի՝ վերջերս ներակայացված iPhone 11 մոդելի հետ:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ընկերությունը ներկայացրել է նաև հավելվածների սեփական ծառայությունը՝ App Gallery-ն: Այն թույլ կտա չօգտվել Google-ի Play Store ծառայությունից և դեմ չգնալ ամերիկյան իշխանությունների կողմից սահմանվող սահմանափակումներին :

Նշվում է, որ չինական ապրանքանիշի նորույթները իրենց բնութագրիչներով զգալիորեն գերազանցում են Apple-ի և Samsung-ի սմարթֆոններին, օրինակ՝ 5G ցանցում տվյալների փոխանցման արագությամբ:

Նշվում է, որ Huawei-ի նոր արտադրանքի թիրախային շուկան Եվրոպան է, որտեղ Mate 30 սմարթֆոնի 5G ցանցով տարբերակը կարժենա 1199 եվրո, բազային մոդելը՝ 799 եվրո, իսկ Mate 30 Pro-ն՝ 1099 եվրո :