iPhone 12-ին այս տարի կարող եք չսպասել

Տարբեր աղբյուրներ արդեն գրում են, որ Apple-ում արդեն ներքին խոսակցություններ են սկսվել, որպեսզի մի քանի ամսով հետաձգեն iPhone 12-ի թողարկումը: Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: Մարդիկ այս պահին լրիվ այլ բաների մասին են մտածում ու սմարթֆոնի թարմացումը մղվել է հետին պլան: Apple-ն անհանգստացած է, որ ներկա իրավիճակը զգալիորեն կնվազեցնի գնորդների ախորժակը ու նոր սմարթֆոնների պահանջարկը կարող է պատմականորեն ցածր լինել: Դա Aplle-ը չի կարող թույլ տալ, քանի որ iPhone 12-ը խնձորային կայսրության առաջին սմարթֆոնն է, որն ունենալու է 5G թողունակություն: Apple-ն ուզում է, որ այս մոդելն իսկական հիթ դառնա:

Դեռ խնդիրներ կան iPhone 12-ի արտադրման ու ծրագրավորման հարցերում: Դրա վրա մեծ ազդեցություն են գործել գործուղումների չեղարկումը: Արտադրությունն էլ լավ վիճակում չէ: Եթե նախկինում լայնածավալ արտադրությունը սկսվում էր հունիսին, այս տարի լավագույն դեպքում՝ օգոստոսին: Այնպես որ Apple-ը շարունակում է կենտրոնանալ իր համար առանցքային շուկաների վրա, այն է՝ ԱՄՆ ու Եվրոպա: Վերջնական որոշումը նոր մոդելի վերաբերյալ ընկերությունը կկայացնի ոչ շուտ, քան մայիսին: Հնարավորությունը մեծ է, որ այս տարի iPhone 12-ն ընդհանրապես լույս չի տեսնի: