Apple-ը կստեղծի անջրանցիկ iPhone

Apple ընկերությունը սարքերի ջրադիմացկունությունն ապահովելու նոր գաղափար է մշակել, որը ենթադրում է ինքնակառավարման մեխանիզմի միջոցով փակել սարքավորումի վրայի բոլոր անցքերը պոլիմերով, օրինակ` USB և ականջակալների համար նախատեսված անցքերը:

Պոլիմերի շնորհիվ ջուրը և այլ մնացորդներ չեն անցնի սարքի մեջ և չեն վնասի այն։ Երբ կարիք լինի անցքերն օգտագործելու, օգտատերը պետք է միայն ականջակալի  կամ USB լարի ծայրով դիպչի պոլիմերին, և այն ինքն իրեն «հետ կքաշվի»:

iPhone-ը սովորաբար չի ներկայացվում որպես ջրակայուն սարք, սակայն վերջերս թողարկված iPhone 6s-ը պարունակում է նոր փակիչներ, որոնք հեռախոսի ներքին մասերը պաշտպանում են ջրային վտանգներից։

skitch 2

Ինքնակառավարումն ապահովող տեխնոլոգիան սմարթֆոններում օգտագործվում է նաև այլ ընկերությունների հեռախոսներում: Օրինակ` LG G Flex-ն ունի ինքնակառավարումն ապահովող հետին մաս, որն իր վրայի քերծվածքներն ու բծերը կարողանում է վերացնել:

Առայժմ պարզ չէ՝ արդյոք այս նորամուծությունը կհայտնվի iPhone 7-ում, թե ոչ: