Հին iPhone օգտագործողներն արդեն մի քանի օր է` բողոքում են Apple-ի անսովոր ագրեսիվ գովազդից, որը տեղադրվել է App Store-ում ու առաջարկում է ձեռք բերել iPhone-ի վերջին մոդելը:
Ամենայն հավանականությամբ, հոլովակն ավելացվել է անմիջապես iOS 9.2 թարմացման մեջ: 9to5mac պարբերականն նշում է, որ նոր iPhone-երը նախկինում ևս գովազդվել էին App Store-ում, սակայն ոչ այդքան ագրեսիվ կերպով:
Վերոնշյալ գովազդը ծածկում է ամբողջ էկրանը, ինչն ընդհատում է աշխատանքն App Store-ում: