Ձերբակալվել է մաքսանենգ, որի մարմնի վրա ամրացված է եղել 94 iPhone (լուսանկարներ)

2841_536688_232294Չինաստանի իշխանությունները ձերբակալել են մաքսանենգի, ով փորձել է երկիր մտցնել իր վրա ամրացված վերջին մոդելի 94 iPhone։ Այս մասին հաղորդում է Sina News գործակալությունը։

Հոնկոնգի բնակիչը iPhone-ներն ամրացրել է իր մարմնին պլաստիկ տոպրակներով և կպչուն ժապավեններով։ Նա բերման է ենթարկվել մաքսատան աշխատակիցների կողմից, իսկ բոլոր սմարթֆոններն առգրավվել են։ Նրանք նկատել են կասկածյալի ոչ բնական քայլվածքը, չափից դուրս ուղիղ ողնաշարն ու չծալվող ծնկները։

2841_536691_793805

2841_536690_830522

2841_536689_123696

2841_536687_835818

iPhone 6-ի վաճառքը թույլատրված է Չինաստանում, սակայն անօրինական ներկրումների դեպքերը չեն նվազում։ Հիմնականում դրանք գողացված հեռախոսներ են, որոնք շատ հեշտ է իրացնել Չինաստանում։