Ինչպե՞ս անջատել iphone–ի դանդաղեցման գործառութը

  Apple–ի թողարկած  iOS 11.3  չնայած նորույթ է, բայց առանձնակի տարբերություններով աչքի չի ընկնում։ Բայց, այնուամենայնիվ, որոշ օգտատերեր պետք է ուշադրություն դարձնեն օպերացիոն համակարգի այս թարմացմանը։ Հատկապես հետևյալ մոդելների օգտատերերը`

  • iPhone 6, iPhone 6 Plus
  • iPhone 6s, iPhone 6s Plus
  • iPhone SE
  • iPhone 7, iPhone 7 Plus

Այս սմարթֆոնների օգտատերերին դուր կգա թարմացված օպերացիոն համակարգը, քանի որ վերջապես այստեղ կարող են անջատել մարտկոցի դադարեցման գործընթացը։

Անհրժեշտ կարգավորումը գտնելու համար պետք է անցնել սմարթֆոնի ընդհանուր կարգավորումների բաժին` Настройки — Аккумулятор — Состояние аккумулятора։ Այստեղ ցուցադրված է  մարտկոցի մաքսիմալ հզորությունը և եթե այն «մաշված» է, ապա հզորությունը հաստատ 100 չի լինի։ Եթե որոշակի խնդիր կա  «Пиковая производительность» ենթաբաժնում, ապա սմարթֆոնը ձեզ կզգուշացնի այդ մասին հետևյալ գրությամբ`  «Состояние вашей батареи значительно ухудшено» և զգուշացում, որ ժամանակ է փոխել մարտկոցը։ Եթե ամեն ինչ իդեալական է աշխատում, ապա էկրանին կհայտնվի`«Сейчас аккумулятор поддерживает нормальную пиковую нагрузку» գրությունը։

Հենց նույն բաժնում` «Пиковая нагрузка», եթե հանդիպում է հետևյալ գրությունը` «Этот iPhone неожиданно выключился, так как аккумулятор не мог обеспечить требуемую пиковую мощность. Чтобы помочь предотвратить такие выключения в будущем, была включена функция управления производительностью. Отключить…» սեղմում ենք «անջատել» կոճակը և վերջ` Apple–ն այլևս չի վերահսկում ձեր սմարթֆոնի աշխատանքը։

Ի՞նչ կտա այս գործողությունը։ Եթե սմարթֆոնը շատ «մաշված» չէ, ապա դրա աշխատանքը համեմատաբար կարագանա։ Բայց, գործառույթը անջատելիս պետք է հիշել, որ խնձորային բրեդի մասնագետները թույլերից չեն և արդյունքում դուք  հավակնում եք ունենալ անկայուն և անվստահեկի դեվայս։