iPhone 9-ի լուսանկարներն արդեն համացանցում են

Սոցիալական ցանցերում  շրջանառվում են խնձորային բրենդի ապագա սմարթֆոնների լուսանկարները:  Ամենայն հավանականությամբ տեղեկատվությունը ճիշտ է, քանի որ արտահոսքը տեղի է ունեցել պատյաններ արտադրող  Sanfeng չինական ընկերությունից:

iPhone 9 պայմանական անունը կրող սմարթֆոնը կունենա  մեկ  տեսախցիկ և ավելի ծավալային կլինի քան IPhone X-ը: Գաջեթի էկրանը կլինի 6,1 դյույման, իսկ ահա մատնահետքի սքաներ չի ունենա: Սա առաջին դեպքն է, երբ խնձորային բրենդը Touc ID տեխնոլոգիա չի տեղադրի իր գաջեթում: