iPhone 5-ը հագեցած է լինելու NFC-ով և 4G LTE ցանցով

BGR.com-ը՝ հղելով իր լավատեղյակ աղբյուրներին հայտնում է, որ iPhone սմարթֆոնի ապագա սերունդը գտնվում է թեսթային փուլում և վերջինիս մասայական թողարկումը դեռ չի մեկնարկել: Սա նշանակում է, որ Apple-ը կներկայացնի նոր iPhone-ը 2012թ. հոկտեմբերից ոչ ավելի շուտ:

Նույն աղբյուրները տեղեկացնում են նաև, որ iPhone-ը հագեցած է լինելու 1Գբ օպերատիվ հիշողությամբ, NFC տեխնոլոգիայով և 4G LTE ցանցին միանալու հնարավորությամբ: