iPhone 5-ը և Galaxy S III-ն ընդդեմ բլենդերի (վիդեո)

Apple և Samsung ընկերությունների ֆլագման-սմարթֆոնների թողարկումից անցել է բավական ժամանակ և այս ընթացքում շատերն են հասցրել կատարել յուրօրինակ, երևակայությունից դուրս թեստեր: Այսօր ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը ևս մեկ նմանատիպ փորձարկում՝ պատրաստված Blendtec-ի կողմից: Նրանց փորձարկումները ճանաչված են, քանի որ դրանք անցկացվում են բլենդերներում: Եկեք տեսնենք, թե ո՞ր սմարթֆոնն է ամենադիմացկունը: