Ո՞ր երկրում է iPhone-ը վաճառվում ամենամատչելի գնով

Deutsche Bank-ի ամենամյա հաշվետության մեջ համեմատվել են ամբողջ աշխարհի ապրանքաշրջանառության ցուցանիշները, որոնցից պարզ է դարձել, թե որ երկրում է iPhone 6-ը վաճառվում ամենաթանկ ու ամենամատչելի գնով: Apple-ի սմարթֆոնի գինն ամենաբարձրը Բրազիլիայում է, որտեղ դոլարի՝ տեղական տարադրամի փոխարժեքով սմարթֆոնն արժե 931 դոլար՝ 1,5 անգամ ավել, քան ԱՄՆ-ում:

Անցյալ տարի այս երկրում iPhone 6-ի գինը կազմում էր 1254 դոլար՝ կրկին դոլարի ցածր փոխարժեքի պատճառով: Ինդոնեզիայում iPhone 6-ն արժե 856 դոլար, Շվեցարիայում՝ 796, Հնդկաստանում՝ 786 և Իտալիայում՝ 766 դոլար:

Ամենամատչելի iPhone 6-ը կարելի է ձեռք բերել վերջինիս հայրենիքում՝ ԱՄՆ-ում, որտեղ այն արժե 598 դոլար: Համեմատաբար մատչելի գին է առաջարկվում Հոնկ Կոնգում՝ 604 դոլար և Ճապոնիայում՝ 637 դոլար: Ռուսաստանից կարելի է գնել այն 696, Նոր Զելանդիայից՝ 697 և Չինաստանից՝ 693 դոլարով:

iPhone-ի գնի տարբերությունը կախված է ոչ միայն դոլարի փոխարժեքից, այլև հարկերից, որոնք ամեն երկրում տարբեր են:

Աղբյուրը՝ Business Insider