iPhone 6S Plus սմարթֆոնների արտադրությունը տեղափոխում են Հնդկաստան

Հնդկական Wistron գործարանում արդեն իսկ արտադրվում են iPhone SE մոդելները։ Հնարավոր է, որ այս գործարանը նաև սկսի արտադրել iPhone–ի ամենահայտնի մոդելներից մեկը`  6S Plus–ը։ Այս մասին հայտնել է Cult of Mac–ը։

Առաջին խմբաքանակն արդեն արտադրվել է այստեղ, եթե թեստավորման արդյունքները գոհացնող լինեն, ապա առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում սմարթֆոնների արտադրությունը կհանձնվի այդ գործարանին։

 Apple–ն իր սմարթֆոնների ոորոշ մոդելների արտադրությունը տեղափոխել է Հնդկաստան դրանք այնտեղի բնակչության համար հասանելի դարձնելու համար։

iPhone 6S Plus–ների արտադրության տեղափոխումը   5-7%–ով կէժանացնի նրանց արժեքը հնդկական շուկայում։