Ինչո՞ւ պետք է գնել iPhone 8

iPhone 8–ը դեռևս շարունակում է մնալ լավագույն տարբերակը, չնայած նրան, որ ավելի շատ գովազդվել է   iPhone X–ը։

Ներկայումս  Apple–ը վաճառում է   iPhone–ի մի քանի ակտուալ մոելներև պատրաստվում է սեպտեմբերին իր նոր մոդելների թողարկմանը։

Հիմա ամենալավ ժամանակն է, որպեսզի կրկին պարզաբանենք, թե ինչու է  iPhone 8 և iPhone 8 Plus գնելը լավ միտք։

iOS 12 

Սկսենք ամենակտուալից` թարմ օպերացիոն համակարգ։ Այս թարմացման գլխավոր առանձնահատկությունը սմարթֆոնի աշխատաունակության բարձրացումն է։ Ընկերությունը փորձում է նախկին մոդելները ևս պահել շուկայում։

Բնականաբար, անկախ թողարկման տարեթվից այս փոփոխությունները վերաբերում են նաև ավելի ուշ թողարկվածներին էլ, այդ թվում նաև`  iPhone 8–ին ու դրա ավագ եղբորը։ Առաջին անգամ նոր գնած սմարթֆոնը կդառնա ժամանակի հետ ոչ թե ավելի դանդաղ, այլ արագ։

Եզակի գույն

Չի կարելի չհիշատակել  iPhone 8 (PRODUCT) RED տարբերակի մասին։ Այս գունային լուծումը ներկայումս հասանելի է միայն iPhone–ի 8–րդ տարբերակում։ Եվ կրկին 8–րդ մոդելը ընտրելու լավ առիթ է։ Բացի այն, որ գաջեթը ունի գեղեցիկ տեսք` շնորհիվ կարմիր գույնի, այն գնելով նաև մասնակցում եք Apple–ի բարեգործությանը։ Ձեր վճարած գումարի մի մասը կգնա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կենտրոն։

Կլասիկ չափ և խոստումնալից բնութագիր

iPhone 8–ը վաճառքում  հայտնվել է 2 չափով։ Անգամ այդ դեպքում երկու մոդելի չափերը չեն գերազանցում  iPhone X–ի չափերին։ Կհամաձայնեք, որ ավելի հարմարավետ է ձեռքում պահել 4.7 դյույմանոց սմարթֆոնը քան` 5,5–ը։ Բացի Face ID տեխնոլոգիայից, այստեղ նաև  դեռ կա   Touch ID–ին։

Պարադոքսալ դիզայն և  iPhone X–ի գործառույթներ

Apple–ը 10–րդ սմարթֆոնի հետ նաև որոշակի փոփոխություններ մտցրեց  iOS  դիզայնում։ Դեսքթոփի շատ տարրերի դիրքային փոփոխության արդյունքում մի շարք գործառույթներ մեկ ձեռքով իրականացնելը որոշ դժվարություններ է հարուցում։ iPhone 8–ում նման խնդիրներ չկան։

Գինը

Այս մոդելի ամենաթանկ տարբերակը` iPhone 8 Plus–ն ավելւ մատչելի է քան`  iPhone X–ը։  Հայաստանում այս մոդելները վաճառվում են  498–597 հազար դրամով։