iPhone-ում հնարավոր կլինի թաքցնել անցանկալի հավելվածները

Հնարավոր է՝ շուտով iPhone օգտագործողները կարողանան թաքցնել Apple-ի անցանկալի հավելվածները App Store-ում հայտնաբերված նոր լուծման շնորհիվ, որը կոչվում է App Advice: Այն կդասակարգի հավելվածները երկու խմբի՝ “isFirstParty” և “isFirstPartyHideableApp”: Սա հնարավորություն կտա որոշ հավելվածներ թաքցնել՝ պատասխանելով օգտատերերի մեծագույն բողոքներից մեկին այսքան տարիների ընթացքում:

Իհարկե, բոլոր հավելվածներին սա չի վերաբերվի, որոշները ստիպված կլինենք տեսնել էկրանին, սակայն ավելի քան 30 հազվադեպ օգտագործվող հավելվածի համար այս լուծումը կաշխատի:

Հիշեցնենք, որ լուրը դեռ պաշտոնապես հաստատված չէ:

Աղբյուրը՝ Business Insider