Ի՞նչ տեսք կունենա ճկվող iphone–ը

Համացանցում արդեն երկար ժամանակ լուրեր են պտտվում նոր iPhone–ի հավանական տեսքի ու տեխնիկական բնութագրի մասին։ Հայտնի դիզայներ Մարտին Հայեկը  մոտավոր պատկերացրել է, թե ինչ տեսք կարող է ունենալ ճկվող սմարթֆոնը։

Ամենայն հավանականությամբ,  սմարթֆոնը կլորացված եզրեր և մեջտեղի հատվածում գոգավորություն կունենա։

Իհարկե, նման լուրերը  չեն հաստատվել և դրանք միայն դիզայներների ու բրենդի երկրպագուների կարծիքներն են, բայց, եթե Apple–ը որոշի կտրուկ փոփոխել սմարթֆոնի դիզայնը, հաստատապես չի գնա Samsung–ի ճանապարհով։

Էկրանից բացի, հավանական է, որ նորույթը կունենա բացվող ստեղնաշար, ավելի նեղ կորպուս և Touch ID համակարգ։ Չնայած, մյուս դիզայներները կտրուկ բացասական են արտահայտվել այս կարծիքին։ Նրանց ենթադրությունների համաձայն, ընկերությունը պետք է սմարթֆոնի չափերը կրճատելու համար այն «բացվող–փակվող» տարբերակով ստեղծի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iphone–ի նոր սերունդը կկառավարվի ժեստերի միջոցով։ Դեռ հայտնի չէ, թե ինչպես պետք է աշխատի այս գործառույթը։