iPhone SE 2-ը կթողարկվի մայիսին. սպասումները հնարավոր է չարդարացվեն

Արդեն մի քանի ամիս է` համաշխարհային մամուլը հաղորդում է, որ Apple ընկերության հաջորդ սմարթֆոնը 2016 թվականին թողարկված iPhone SE մոդելի երկրորդ սերունդն է լինելու:

Apple ընկերությունը այս լուրը չի ժխտել, սակայն ինչպես հաղորդում է Hi Tech-ը, iPhone SE 2-ը չի ունենալու բոլորի կողմից սպասված առանձնահատկությունը: Ամերիկյան մամուլը պնդում էր, որ նոր սմարթֆոնը ունենալու է iPhone X-ի էկրանի կտրվածքը, սակայն պարզվում է, որ դա տեղի չի ունենալու: Հեռախոսը սպասվածի պես կունենա ապակե կորպուս՝ անլար լիցքավորում իրականացնելու համար: Գաջեթը չի ունենա ականջակալների համար նախատեսված անցք:

iPhone SE 2-ը կստանա A10 Fusion  պրոցեսոր, կապահովվի նկարների  HEIF  և տեսանյութերի սեղմման HEVC  ֆորմատներ: Հեռախոսը կներկայացվի կամ մայիսին, կամ էլ հունիսի սկզբին WWDC 2018-ի ժամանակ: