Այն ամենն, ինչ Apple-ն «ամաչեց» խոսել iPhone SE-ի մասին

Նոր iPhone SE սմարթֆոնը, հնարավոր է՝ այնքան էլ լավը չէ, որքան թվում էր Apple-ի միջոցառման ժամանակ: 4 դյույմանոց կոմպակտ սմարթֆոնը գրեթե նույն տեսքն ունի, ինչ iPhone 5S-ը, որի դիզայնը շատերին ավելի հոգեհարազատ է: Սակայն ներքուստ այն ամբողջովին այլ սարք է, որն ունի գրեթե բոլոր հնարավորությունները, ինչ iPhone 6S-ը:

iPhone SE-ն ունի A9 չիպ՝ M9 պրոցեսորով, 12 մեգապիքսել տեսախցիկ՝ 4K վիդեոյի և կենդանի ֆոտոյի հնարավորությամբ, ինչպես նաև արագ Wi-Fi և LTE: Ներկայացնելով սմարթֆոնը՝ Apple-ը հայտարարեց, որ այն հզորությամբ երկու անգամ կգերազանցի iPhone 5S-ին, իսկ գրաֆիկի արտադրողականությամբ՝ 3 անգամ:

Սակայն նոր սմարթֆոնը չի կարելի անվանել նոր 6S։ Առաջին հերթին, ընկերությունը նախընտրել է լռել այն մասին, որ SE-ն չի ունենա 3D Touch համակարգ, որն ավելի արագ է դարձնում աշխատանքը սմարթֆոնով:

Երկրորդ հերթին, SE-ի Touch ID մատնահետքի սկաներն ավելի դանդաղ է աշխատում, քան 6S-ինը:

Երրորդ հերթին, SE-ի սելֆիի տեսախցիկը ավելի վատն է, քան 5S-ինը: Այն ունի 1,2 մեգապիքսել մոդուլ (f2.4), ինչպես iPhone 5-ը, այն դեպքում, երբ 5S-ն ուներ 2.2, իսկ 6S-ը՝ 5 ՄՊ թույլատրելիությամբ տեդախցիկ։

Բացի այդ՝ iPhone SE-ն չունի բարոմետր, որը սենսորի միջոցով թույլ է տալիս հետևել մարդու ակտիվությանը՝ չմիացնելով GPS-ը:

Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ iPhone SE-ի արտադրողականությունն իրոք շատ բարձր է: Սարքն ունի 2 Գ օպերատիվ հիշողություն, ինչպես 6S-ը: Բենչմարկում սմարթֆոնը գրեթե 6S-ի նման հավաքել է 130 հազար բալ։

Աղբյուրը՝ SlashGear