iPhone X-ը այրվել է լիցքավորման ժամանակ

Լիցքավորման ընթացքում սմարթֆոնի այրման դեպքերին քիչ ականատես չենք եղել։ Հատկապես վերջին շրջանում այրվում էին հարավկորեական հսկայի ստեղծած գաջեթները։ Հերթը հիմա խնձորային բրենդինն է։ Վաղ անցյալում նման դեպքեր ևս գրանցվել են։ Առաջինն այս մասին հայտնել են  Reddit կայքում։ Օգտատերերից մեկը լուսանկար է հրապարակելմ և մակագրել, որ լիցքավորման ընթացքում  iPhone X-ը այրվել է։

Չնայած այրվածքի ու պատճառած վնասի, օգտատերը չի պատրաստվում դատական գործ հարուցել ընդդեմ Apple-ի։