iPhone X-ը ջրի տակ 2 շաբաթ մնալուց հետո «փրկվել է» (տեսանյութ)

Apple-ի iPhone X-ը 2 շաբաթ գետի հատակին մնալուց հետո «փրկվել է»: Հեռախոսը IP67 ստանդարտով փորձարկվել է ջրից պաշտպանվածությունը ստուգելու համար, ըստ որի, այն կարող է 30 րոպե շարունակ մինչեւ 1 մետր խորության վրա գտնվել: Սակայն, ինչպես պարզվել է, գաջեթը կարող է դիմակայել ավելի երկարատև «լողին», գրում է Oane-ը:

iPhone X-ի 10-րդ մոդելի փրկության մասին հոլովակը համացանցում հրապարակել է YouTube-ի ալիքներից մեկի բլոգերը: Երիտասարդը զբաղվում է ջրի տակ գտնվող տարբեր իրերի որոնումներով եւ դրանք վերադարձնում է սեփականատերերին:  Այդպես է պատահել նաև iPhone X-ի սեփականատիրոջ հետ, որը զարմացած էր, որ իր հեռախոսը գտնվել է: Վերադարձնելուց հետո մոդելը 3 օր չորացրել են, որից հետո այն աշխատել է: