Հուլիսից բոլոր հավելվածները պետք է համապատասխանեն iPhone X–ին

Apple–ը հավելվածներ մշակողների առաջ խնդիր է դրել։ Ընկերությունը ստիպելու է բոլորին այնպես մշակել իրենց հավելվածները, որ դրանք համապատասխանեն iPhone X–ին և ապահովեն Super Retina հնարավորությունը։

Հայտարարությունը հայտնվել է  Apple–ի պաշտոնական կայքում։ Ընկերությունը ցանկանում է, որպեսզի հավելվածներ արտադրողները օգտբեն  iOS 11 SDK–ից և  ունենան iPhone X–ի էկրանի հետ համատեղելիություն։ Եթե մշակողները չհետևեն այս կանոնին, ապա ընկերությունը չի թույլատրի հավելվածների գործունեությունը App Store հարթակում։

Հիշեցնենք, որ ամերիկյան տեխնոբրենդը պարբերաբար թարմացումներ է մտցնում  App Store–ի քաղաքականության մեջ, բայց հավելված մշակողներն էլ չեն շտապել իրենց արտադրանքը հարմարեցնել  iPhone X–երին։