Ահա, թե ինչ տեսք կունենա iPhone XI-ը

Խնձորային բրենդի երկրպագուները սպասում են սեպտեմբերին, իսկ համացանցում  արդեն հայտնվել է նոր սերնդի iPhone-ի կորպուսի առաջին գծանկարը: Ինչպես երևում է լուսանկարից, ապագա սմարթֆոնը կունենա երեք մոդուլանի հիմնական տեսախցիկ, որն, ամենայն հավանականությամբ, կտեղադրվի  ուղղանկյուն շրջանակի մեջ:

Գծապատկերց պարզ է դառնում, որ գաջեթի եզրերը կորաձև են և ունի անլար լիցքավորման հնարավորություն։ Բնականաբար, սա դեռ շրջանառվող լուրեր են, հնարավոր է սմարթֆոնը այպիսի տեսք չունենա կամ լինի որոշակի փոփոխություններով։

Հիշեցնենք, որ ապագա սմարթֆոնի  մասին  դեռևս պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան: