Apple ընկերությունը մշակում է iPhone 6 սմարթֆոնի նոր տարբերակ, որի էկրանի անկյունագիծը կազմում է 4 դյույմ: Մոդելը նախատեսված է հատուկ կանանց համար, որպեսզի նրանք ավելի հարմար կարողանան ձեռքում բռնել հեռախոսը: Չինական Feng.com կայքը գրում է, որ վերոնշյալ մոդելը կփոխարինի նախորդ տարի թողարկված բյուջետային iPhone 5C մոդելին:
Նշենք, որ սովորական iPhone 6-ն ունի 4,7 դյույմանոց էկրան, իսկ iPhone 6 Plus-ը՝ 5,5: Թե երբ կներկայացվի երրորդ տարբերակը, առայժմ պարզ չէ:
Աղբյուրը նշում է, որ բացի փոքր էկրանից՝ «կանացի» iPhone 6-ի տեխնիկական տվյալների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ներկայացված iPhone 5C-ն այնքան էլ մեծ վաճառք չապահովեց, դրա պատճառով էլ մոդելի թողարկումը շուտով կասեցվելու է:
Աղբյուրը՝ The Telegraph