Նոր Apple Watch-երը կհետևեն օգտատիրոջ քնի ընթացքին

Bloomberg-ը հայտնում է, որ  Apple ընկերությունը այժմ զբաղվում է նոր գործառույթի ստեղծմամբ, որը նախատեսված է լինելու ֆիրմային արտադրության խելացի ժամացույցների համար։ Այդ տեխնոլոգիայի շնորհիվ  Apple Watch-ը կհետևի օգտատիրոջ քնի ընթացքին։

Ըստ լուրերի, աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է թեստավորում են այս գործառույթը։ Նոր սմարթ ժամացույցները Apple-ը կներկայացնի այս տարվա աշնանը։ Ներկայումս Apple Watch-ի ոչ մի մոդել չունի այս գործառույթը և օգտատերերը քնի ընթացքին հետևելու համար ստիպված են կողմնակի հավելվածներ ներբեռնել։