Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունվարի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

My Pairing 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ճամփորդել։ Այստեղ ներառված է այն ամենն, ինչ պետք է իմանալ թռիչքի համարի, տևողության ու արժեքի մասին։ Հավելվածը նախատեսված է ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային թռիչքների համար։

Bad Hungry Monster

Գինը՝ 2.99$ – անվճար

Հավելվածը խաղերի սիրահարների համար է նախատեսված։ Այստեղ գլխավոր հերոսը Չական է, ում պետք է օգնի խաղացողը։ Խաղում կա 20 մակարդակ։