Բիզնես մտքեր Ջեֆ Բեզոսից

Amazo-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կիսվել է իր մտքերով ու խոսել հաճախորդների, ինովացիաների ու կանոնները խախտելու մասին։ Itrrend.am–ը ներկայացնում է տեխնոհսկայի մտքերը

•Եթե աշխատանքի գնալիս դուք որոշեք անել այն, ինչ սովորաբար անում եք, ապա շա՜տ հնարավորություններ ուղղակի բաց կթողնեք։

•Եթե ընկերության տնօրենի գլխում նման միտք է ծագում` «Ինչո՞ւ մենք պետք է դա անենք. մենք երբևէ չենք արել նման բաներ»։ Ուրեմն այդ ընկերությունն երկար կյանք չի ունենա։

• Պետք է միշտ ինովատիվ լինել` անկախ նրանից ժամանակները հաջող են, թե ոչ այնքան։

•Բիզնեսում կարելի է կողմնորոշվել կա՛մ հաճախորդներով, կա՛մ մրցակիցներով։ Նրանք, ովքեր կողմնորոշվում են մրցակիցներով, կորցնում են նորարարության թելը։ Իսկ նրանք, ովքեր` հաճապորդներով, միշտ ավելի առաջ են։

• Եթե ձեր պատճառով հախախորդը դժգոհ մնա, նա դրա մասին կպատմի ոչ թե 5 այլ 5000 ընկերոջ։

• Մարդիկ պետք է խոսեն իրենց ընկերների այլ ոչ թե վաճառողների հետ։

• Ես սիրում եմ վերցնել  սովորական իրերն ու փոփոխել դրանք այնքան, որ մարդիկ ասեն` «Wow, սա ուրիշ բան է»։

• Ինչ էլ, որ մենք անենք, միշտ մրցակիցներ ենք ունենալու, բայց ես չեմ արթնանում առավոտյան այն մտքով, թե որոնք են այդ երեք ընկերությունները, որոնցից մենք պետք է առաջ անցնենք։

• Յուրաքանչյուր նոր իրի հետ  երկու նոր հարց է ծնվում և երկու նոր հնարավորություն։

• Ամենաթանկարժեք բանը, որ դուք կարող եք անել` սխալվել։

•Նորարարությունը ենթադրում է լինել չհասկացված երկար ժամանակ։

• Բրենդը կարելի է համեմատել  արագ չորացող ցեմենտի հետ` թարմ ժամանակ դրանից կարելի է ստանալ շատ բան, ընթացքում այն դառնում է կարծր և փոփոխությունների չի ենթարկվում։

•Ես նախընտրում եմ զրուցել 50 մարդու հետ ու չհասկանալ նրանց, քան աշխատանքի վերցնել ոչ ճիշտ մարդու։

• Մեզ դուր է գալիս կանոնները խախտել, անգամ սեփական բիզնեսում։

• Աշխատիր շատ, ուրախացիր և պատմություն կերտիր։