Jiayu S3-ը կապացուցի, որ դրոշակակիր սմարթֆոնը կարող է արժենալ $150-ից ոչ ավելի

jiayu-s3-lds-2Արդեն հունվարին չինական Jiayu ընկերությունը կթողարկի իր նոր S3 սմարթֆոնը, որի մասին հայտնի է դարձել հոկտեմբերին: Սմարթֆոնն ունի գերազանց պարամետրեր՝ ցածր գնի պայմաններում. Չինաստանում այն կվաճառվի $145-ով:

Այդ գումարով գնորդը ստանում է Full HD էկրանով, 5,5 դյույմ անկյունագծով, 8-ամիջուկ և 64-բիթային հարթակով MediaTek MT6752 պրոցեսոր ունեցող սմարթֆոն: Այն կունենա 2 Գբ օպերատիվ և 16 Գբ ֆլեշ հիշողություն, 13 Մպ հիմնական և 5 Մպ տեսախցիկներ, 3000 մԱ/ժ մարտկոց, երկու Sim-քարտի հնարավորություն և կաշխատի 4G ցանցում: Սմարթֆոնի օպերացիոն համակարգը կլինի Android 4.4.4 (Kit-Kat):

jiayu-s3-8

jiayu-s3-spy-photo-3

Նրանք, ում չի բավարարի 2 Գբ օպերատիվ հիշողությունը, կարող են գնել սմարթֆոնի ձևափոխված տարբերակը՝ 3 Գբ օպերատիվ հիշողությամբ, որը կթողարկվի հիմնական մոդելից քիչ ավելի ուշ և կարժենա մոտ $160:

Աղբյուրը՝ GizChina