Սթիվ Ջոբսին նվիրված արձանը հանել են Թիմ Քուքի անկեղծ հայտարարությունից հետո (նկարներ)

1466774«ТАСС» գործակալությունը հաղորդում է, որ Սթիվ Ջոբսին նվիրված արձանը, որը կանգնեցվել էր Սանկտ Պետերբուրգում, հանվել է: «Эхо Москвы»-ն գրում է, որ հուշարձանը կանգնեցվել էր Ինֆորմատիկայի ազգային հետազոտական ինստիտուտի բակում: Հաղորդվում է, որ արձանը կանգնեցնող ընկերությունը որոշել է հանել այն Apple-ի ղեկավար Թիմ Քուքի հայտարարությունից հետո` հիմք ընդունելով միասեռականության տարածումը խրախուսել արգելող օրենքը:

Կա տեղի ունեցածի ևս մի վարկած` արձանը ժամանակավորապես հանել են վերանորոգման նպատակով, քանի որ դրա սենսորային էկրանը սկսել էր վատ աշխատել: Իսկ վերանորոգման անհրաժեշտության մասին ռուսական լրատվամիջոցները գրել էին դեռ Քուքի խոստովանությունից առաջ:

1466776

Հիշեցնենք, որ Ջոբսին նվիրված հուշարձանը, որն ուներ հսկայական iPhone-ի տեսք, կանգնեցվել է 2013թ.-ի սկզբին:

Աղբյուրը` Эхо Москвы