Ջոնի Այվ: Ջոբսը կապ չունի Apple Watch-ի հետ, չեմ հիշում, որ նա երբևէ ժամացույց կրեր

attends the front row for the Burberry Prorsum show on day 4 of London Fashion Week Spring/Summer 2013 on September 17, 2012 in London, England.

Apple-ի գլխավոր դիզայները պատմել է ընկերության առաջին խելացի ժամացույցների մասին: Hodinkee ամսագրին տրված հարցազրույցում դիզայները մանրամասնել է դրանց հետ կապված գրեթե ամեն ինչ: Ներկայացնում ենք հատվածներ:

Ինչպես պարզվեց Ջոնի Այվը ձեռքի ժամացույցների հետ կապ ունեցել է դեռ մանուկ հասակից՝ նրան դուր էր գալիս իր պապիկի մեխանիկական ժամացույցի կոնստրուկցիան և նա պարբերաբար նայում էր, թե ինչ կա թաքնված դրա մեջ: Նման դրսևորումներ շատ կան Apple-ում:

«Ես չեմ կարող խոսել ընկերության ամբողջ գործնեության մասին, միայն այն ժամանակահատվածի, երբ ես եմ աշխատել այստեղ, ես շատ մարդկանց եմ տեսել, որոնք հետաքրքրվել են ժամացույցով և որոնք երազել են ստեղծել հենց իրենցը: Բայց սա չի խոսում ընկերության ամբողջական նպատակների մասին»,– ասում է Այվը:

Ի պատասխան այն հարցին, հետաքրքրվում էր արդյոք Ջոբսը ժամացույցներով և քննարկվել է նման մեախանիզմ ստեղծելու հարցը նրա հետ, Ջոնին բացասական պատասխան է տվել:

 «Ոչ, մենք երբեք չենք խոսել նման ժամացույցների ստեղծման մասին, ես չեմ էլ մտաբերում, որ նա երբևէ ժամացույց կրեր»:

Սա մի փոքր խառնաշփոթ է առաջացնում, որովհետև Ջոբսի երկրպագուները նրա հին լուսանկարներում հաստատապես տեխնոհսկային տեսել են ժամացույց կրելիս: Հավանական՝ խնձորային ժամացույցներից առավել շատ Ջոբսը նախընտրել են սովորական՝ մեխանիկական ժամացույցներ:

– Սթիվը ժամացույց չէր կրո՞ւմ:

– Այսպես էլ կար:

-Ե՞րբ է միտք հղացել նման արտադրանք ստեղծել:

-Առաջին անգամ նման մեխանիզմ ստեղծելու մասին մենք խոսեցինք 2012 թվականին: Ջոբսի մահից մի քանի ամիս անց: Մենք ստիպված էինք մտածել, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք այսուհետ և ինչ պետք է անենք: Մեզ առաջ շարժվելու մոտիվացիա էր անհրաժեշտ:

Apple միշտ աչքի է ընկել նրանով, որ դժվար մեխանիզմները հասանելի է դարձրել բոլորին: Եվ մենք մտածեցինք այն մասին, որ ավելի անհատականացված դարձնենք բարդ մեխանիզմները: Առավել հետաքրքրական է այն, որ մեր ժամացույցները ուղիղ կապ ունեն սովորական ժամացույցների ինդուստրիայի հետ:

Նաև Ջոնին նշել է, որ սա Apple-ի առաջարկած այն քիչ տեխնոլոգիաներից է, որը ոչ թե նոր բան է առաջարկել, այլ արդեն գոյություն ունեցողները դարձրել է առավել հասանելի:

Apple Watch-ը շատ աբստրակտ է եղել: Բայց դիզայները նաև մատնանշել է, որ ընկերությունը հստակ գիտի, թե որ ուղղությամբ է գնում այս առումով և խելացի ժամացույցները միայն գեղեցիկ աքսեսուարներ չեն: Իսկ առաջին ժամացույցներն ուղղակի փոձարարական նմուշներեն եղել:

Այվը շատ է խոսել նաև ժամացույցների արտաքին տեսքի մասին, թե ինչքան դժվար է ընտրել ու համադրել ժամացույցի կապիչները և դրանք  համապատասխանեցնել բոլորին:

 «Apple Watch-ը պերսոնալ արտադրանք է և մենք ստիպված էինք իր չափերի ու տեսքի մասին առավել մանրակրկիտ մտածել:  iPhone-ի դեպքում խնդիրն այլ էր: Բայց մենք կրկին կարողացանք ստեղծել արտադրանք, որը համապատասխանում էր բոլորին: Նախկինում ունենալով այս փորձը մեզ ավելի հեշտ էր այս դեպքում», – ասել է Ջոնին:

Հարցազրույցի ընթացքում առավել մանրամասն դիզայները խոսել է ժամացույցի նոր ՝ ֆիթնես գործառույթի մասին: Այվը խոստովանել է, որ նման գործառույթներ ի սկզբանե եղել են դրված ժամացույցների ավելի վաղ սերունդներում, բայց դրանք կատարելագործված չեն եղել:

Այն հարցին, թե ինչքա՞ն  Apple Watch է վաճառվել, Այվը պատասխանել է այսպես.

– Ես կասեմ միայն, որ մեզ դուր է եկել աշխատել բավական թանկ մետաղների հետ և քիչ քանակով արտադրելու հետ կապված:  Մեզ համար դա նորություն է:

Վերջում Ջոն Այվը իր երախտագիտությունն ու հարգանքն է հայտնել մյուս ընկերություններին, որոնք մասնագիտացված են ժամացույցների ստեղծման հարցում: