Հայկական Joomag-ը կհամագործակցի iStock-ի հետ

Հայկական Joomag հարթակը, որը նախատեսված է թվայնացված ամսագրեր, բրոշյուրներ ու կատալոգներ ստեղծելու համար, այսուհետ կհամագործակցի iStock-ի հետ, որն աշխարհի առաջատար ստեղծագործական ռեսուրսներից մեկն է, ֆոնդային բովանդակությունում առկա են միլիոնավոր որակյալ լուսանկարներ, նկարազարդումներ, վեկտորներ, տեսանյութեր և այլն:

Նոր ինտեգրումը թույլ կտա հենց Joomag-ի Crater™ Editor հարթակից փնտրել, գտնել անհրաժեշտ նկարը հրապարակման համար և լիցենզիան ձեռք բերելու դեպքում օգտագործել այն, այլևս կարիք չի լինի մի կայքից մյուսն անցնել:

«Նոր ինտեգրումը հնարավորություն է ընձեռում բիզնեսին կենտրոնոնալ հրապարաման տեսողական ասպեկտի վրա, ինչը մեր օրերում բացառապես անհրաժեշտ է ընթերցողների ներգրավելու գործում, որի համար մենք ամեն ինչ կարգավորում ենք, կենտրոնացրել ենք փորձը և հեշտացրել այդ գործընթացը»,- նշել է Joomag-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Նշենք, որ Joomag-ը համագործակցում է Getty Images-ի հետ դեռևս 2015-ից: Joomag-ի ծառայություններից օգտվում է ավելի քան 500 հազար հրատարակիչ։ Ընկերությունը բացվել է ԱՄՆ-ում 2009 թվականին: Այն թույլ է տալիս ստեղծել, տարածել, վաճառել ցանկացած թվային ինտերակտիվ կոնտենտ՝ ամսագրեր, կատալոգներ, ֆոտոալբոմներ, էլեկտրոնային գրքեր: Հարթակը  հնարավորություն է տալիս արդեն տպագրած պարբերականը օնլայն խմբագրել` հարստացնելով այն տեսահոլովակներով, ձայնային էֆեկտներով, երաժշտությամբ, անիմացիաներով ու հղումներով: