Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 28)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

DayCost Pro 

Գինը՝ 2.99$ – անվճար

Կարգավորեք ձեր օրվա ծախսերը այս ֆինանսական հավելվածի միջոցով։ Սրանով աշխատելը հեշտ է, պետք է ընտրել բաժինը, մուտքագրել գումարի չափը և վերջ։

Hack RUN

Գինը՝ 2.99$ – անվճար

Խաղն առաջարկում է որոշ ժամանակով դառնալ ցանցահեն և լուծել բարդ ու կարևոր խնդիրը, որը դրված է ձեր առջև` բացահայտել ցանցային խաբեությունը։ Խաղն ունի 50 մակարդակ։

Preposition Builder Master 

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը թույլ կտա զարգացնել լեզվական հմտությունները։ Այն ամենն, ինչ պետք է անել նախադասության մեջ բաց թողնված մասում ավելացնել ճիշտ բառերը։