ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Cribbage HD
Գինը՝ 4.99$ – անվճար
Գեյմերներին հայտնի խաղի օնլայն տարբերակն է: Խաղը ոչ միայն հնարավորություն է ռալիս ցուցադրել սեփական խաղային ընդունակությունները, այլև սովորել նոր հմտություններ: Այստեղ կարող եք խաղալ ինչպես անհատական խաղ, այնպես էլ թիմային և մրցակիցների հետ:
Dr. Panda Farm
Գինը՝ 2.99$ – անվճար
Օգնեք փոքրիկ պանդային խնամել իր ֆերման: Խաղում կսովորեք այն ամենն, ինչ կապված է ֆերմայի կյանքի հետ: Ձեր գլխավոր նպատակն է բերք ստանալ ֆերմայի տարածքից: Ինչքան շատ միավոր հավաքեք, այնքան կմեծացնեք ձեր տնտեսությունը:
Funnel
Գինը՝ 3.99$ – անվճար
Պարզեք, թե ինչ է կատարվում աշխարհում այս հավելվածի միջոցով: Այս հարթակում ներկայացված են BBC, NPR, VOA և CBC լրատվականները: Հավելվածում նաև ֆոնային խաղարկության հնարավորություն կա: