Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 18)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Seek XR – Augmented Reality

Գինը՝ 23.99$ – անվճար

Այս հավելվածը կփոխի ձեր պատկերացումները լրացված իրականության մասին։ Հավելվածը ստեղծել են ամենատաղանդավոր AR և VR մասնագետները։ Հավելվածը բազմաֆունկցիոնալ է, ինչի շնորհիվ կարելի է դիտել ցանկացած բան 3D իրականության մեջ։

 

Tadaa SLR

Գինը՝ 3.99$ – անվճար

Ֆանտաստիկ լուսանկարներ ստեղծելու համար նախատեսված հավելված է։ Հավելվածն առաջարկում է խմբագրման գործիքների մի ամբողջ հավաքածու։ Կարելի է նաև տեքստ մուտքագրել։

Convoto 

Գինը՝ 5.99$ – անվճար

Հավելվածը նախատեված է բիզնեսմենների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են կոնվերսացիայից։ Պետք է ուղղակի ընտրել ոլորտները և վերջ։